Հիսուսը մեր մեջ, բայց աննկատ
Armodoxy-ն այսօր. Հիսուսը մեր մեջ, բայց աննկատ
Ամեն կիրակի՝ Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Պատարագի ընթացքում, պատարագիչ քահանան իջնում է խորանից և շրջում եկեղեցու ներսում։ Հավատացյալների կողքով անցնելիս նա մի ձեռքում պահում է խաչը, իսկ մյուսով՝ խունկ ծխում։
Նրա ներկայությանը հավատացյալները տարբեր կերպ են արձագանքում։ Ոմանք խոնարհում են գլուխը՝ օրհնություն ստանալու ակնկալիքով, ոմանք էլ ակնածանքով համբուրում են քահանայի ձեռքի խաչը։ Ուրիշները ժպտում և ողջունում են նրան։ Սակայն կան նաև այնպիսիները, որոնք պարզապես հետևում են նրա ընթացքին՝ առանց որևէ կերպ արձագանքելու։ Եվ, իհարկե, նրանց համար, ովքեր այդ պահին եկեղեցում չեն, հաղորդակցվելու հնարավորությունը կորած է, քանի որ քահանան ավարտում է շրջայցը և վերադառնում խորան՝ շարունակելու Պատարագը։
Սուրբ Պատարագի այս արարողությունը խորհրդանշում է Քրիստոսի իջնելը երկնքի անդորրից՝ մեր մեջ ապրելու, քայլելու և լինելու համար, որից հետո Նա համբարձվեց երկինք։ Հիսուսի երկրային կյանքի ընթացքում եղել են մարդիկ, որոնք փնտրել են Նրան հրաշքների և բժշկության համար, իսկ ոմանք էլ մոտեցել են Նրան օրհնություն ստանալու կամ պարզապես Նրա զգեստին դիպչելու համար։ Եվ, իհարկե, շատերի համար ամբողջանալու հնարավորությունը կար, բայց նրանք թույլ տվեցին, որ Նա անցնի իրենց կողքով։
Կյանքում լինում են եզակի պահեր, որոնք պահանջում են մեր անհապաղ արձագանքը, հակառակ դեպքում՝ դրանք անցնում են։ Երբեմն իրադարձությունները պահանջում են, որ մենք գործենք։
Այսօր ցեղասպանություն է տեղի ունենում։ Էթնիկ զտումները դրա հիմքում են։ Ատելությունը գլուխ է բարձրացնում տարբեր վայրերում, սակայն սերը նույնպես քայլում է մեր մեջ։ Ո՞րն է Ձեր արձագանքը։ Լռելը, սարսափն անտեսելը կամ սիրո ու բժշկության հնարավորությունները բաց թողնելը կորցրած հնարավորություններ են։ Ցավոք, դրանք կարող են այլևս երբեք չվերադառնալ։ Ինչպես Հիսուսը, որ քայլում էր այս երկրի վրա, նրանք, ովքեր շփվում էին Նրա հետ, բժշկվում և ամբողջանում էին։ Իսկ նրանք, ովքեր չէին շփվում, կորցնում էին այդ հնարավորությունը։
Հովհաննեսի Ավետարանում (4) մենք կարդում ենք մի կնոջ մասին, ով հանդիպում է Հիսուսին ջրհորի մոտ։ Հիսուսը ջուր է խնդրում, իսկ նա տարված է օրվա քաղաքականությամբ՝«Եթե գիտենայիր Աստծո պարգևը և թե ո՞վ է Նա, որ քեզանից ջուր է խնդրում, դու Իրենից կխնդրեիր, և Նա քեզ կենդանի ջուր կտար»։
Դուք երբեք չգիտեք, թե երբ կգա այդ եզակի պահը։ Դա մի պահ է, որը Ձեզ մղում է գործողության։
Հիսուսն ասաց այդ կնոջը. «Ամեն ոք, ով խմում է այս ջրից, դարձյալ ծարավելու է, բայց ով խմի այն ջրից, որ Ես կտամ նրան, հավիտյան չի ծարավելու։ Ավելին, այն ջուրը, որ Ես կտամ նրան, նրա մեջ կդառնա հավիտենական կյանք բխեցնող ջրի աղբյուր»։
Մենք աղոթում ենք. Երկնային Հայր, ես տեսնում եմ ցավն ու տառապանքը այս աշխարհում։ Ես անցել եմ այդ ճանապարհով նախկինում և ասել՝ երբեք այլևս։ Այսօր ինձ քաջություն տուր՝ ամենուր բարձրաձայնելու չարիքի դեմ, որպեսզի ունենամ բարոյական հեղինակություն՝ խոսելու, երբ չարիքը կանգնի իմ դեմ։ Տուր ինձ ուժ՝ ընդունելու և կրելու այն սերը, որ դրել ես իմ սրտում, և որպեսզի ես լինեմ այդ սիրո գործակալը իմ արարքների միջոցով։ Ամեն։
Շապիկի լուսանկարը՝ Լունաբել Բեյլերյան, 2023 թ.

2023 Լունաբել Բեյլերյան
2008 Գրեգորի Բեյլերյան
2025 Տեր Վազգեն
2023 Տեր Վազգեն



2023 Տեր Վազգեն
2025 Տեր Վազգեն
Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։