Մեծ Պահքի ուղերձ 2020, 40-ից 15-րդ օրը
Monday, March 9 – Lenten Journey 2020 Day 15 of 40
Մեծ պահքի երրորդ շաբաթը սկսվում է Անառակ որդու մասին պատմության արձագանքներով (Ղուկաս 15:11-32)։ Ո՞րն էր նրա մեղքը։ Արդյո՞ք կարող ենք հաշվել բոլոր հանցանքները և հեռու մնալ նման չարիքից։ Հիսուսը պատասխանը տալիս է պատմության մեջ՝ բացատրելով, որ որդին վատնել է այն ամենը, ինչ ուներ (հմ․ 13)։ Մենք յուրաքանչյուրս այս աշխարհ ենք գալիս՝ ժառանգելով յուրահատուկ և թանկարժեք տաղանդներ։ Այն ամենը, ինչից մենք վայելում ենք, Աստծուց տրված պարգև է։ Մեծ պահքի ընթացքում մեր խնդիրն է գտնել Աստծո կողմից մեզ շնորհված տաղանդներն ու պարգևները և օգտագործել դրանք։ Երբ մենք կորցնում ենք կյանքի պարգևի զգացողությունը, մենք անմտորեն վատնում ենք այն մեծագույն նվերը, որն Աստված շնորհել է մեզ։





Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։