Մեծ պահքի ուղի 2020, 40-օրյա շրջանի 20-րդ օրը (40-ից)
Շաբաթ, մարտի 14 – Մեծ պահքի ուղի 2020, օր 20՝ 40-ից
20-րդ օրը նշանավորում է ճանապարհի կեսը: Ցանկացած ուղևորության մեջ կարևոր է վերանայել այն քայլերը, որոնք մեզ հասցրել են այստեղ, և նախանշել առաջ տանող ուղիները: Վերջին ընթրիքի ժամանակ Հիսուսը խորհրդածում է իր ծառայության և աշակերտների հետ ունեցած իր յուրահատուկ հարաբերությունների մասին. Նա՝ որպես «Ճշմարիտ Որթատունկ», Նրա Հայրը՝ որպես մշակ, իսկ աշակերտները՝ որպես ճյուղեր (Հովհաննես 15): Վստահությամբ Նա առաջ է շարժվում դեպի Իր Չարչարանքները՝ հրահանգելով աշակերտներին. «Վե՛ր կացեք, գնա՛նք»: Այսօր խորհրդածության օր է: Մեր մարմինները սովորում են սննդակարգին, մենք ավելացրել ենք մեր աղոթքներն ու բարեգործական գործերը: Մեր խորհրդածություններն ու աղոթքները գոհունակություն են պարգևում: Խորհե՛ք այն ամենի մասին, ինչ բացահայտել եք Մեծ պահքի սկզբից ի վեր, և ապա՝ Վե՛ր կացեք: Եկե՛ք առաջ շարժվենք: Մեծ պահքի ճանապարհի երկրորդ կեսը սկսվելու է ակնթարթներ անց:





Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։