ՄՊ2021 – Օր 8 – Սովորական
Բարի գալուստ Մեծ պահքի 2021թ. ուղևորություն.
Հավատքը հետհամավարակային աշխարհում
Տ. Վազգեն Մովսեսյանի կողմից
Օր 8. Սովորական
«Զգո՛ւյշ եղիր, ոչ մեկին ոչինչ չասես, այլ գնա՛, ցո՛ւյց տուր քեզ քահանային և քո մաքրվելու համար ընծա՛ մատուցիր...» – Հիսուս (Մարկոս 1)
Արտակարգ իրադարձությունները մեզ հաճախ մղում են բուռն արձագանքների (երբեմն՝ չափազանց բուռն): Դուք չեք կարող զսպել Ձեր հույզերը, երբ տեղի է ունենում անսպասելի մի բան՝ մրցանակ շահելու լուրը, Ձեր երեխայի ակադեմիական հաջողությունների մասին իմանալը կամ սիրելի մարդու՝ մահացու հիվանդությունը հաղթահարելու մասին հայտարարությունը: Նման դեպքերը նկարագրելու համար հաճախ օգտագործվում է «հրաշք» բառը: Հիսուսը հատուկ պատվիրում է նրանց, ում բժշկում է, որ չպատմեն իրենց ապաքինման լուրը: Հնարավոր է՝ այն, ինչ մենք հրաշք ենք համարում, հավատքով ապրող կյանքում ընդամենը սովորական երևույթ է: Մեծ պահքը մեզ հնարավորություն է տալիս հանգստություն պահպանել անսպասելի իրավիճակներում, բացահայտել մեր շուրջը գտնվող հրաշքները և, հետևաբար, տոնել ու արձագանքել կյանքի բոլոր դրսևորումներին:







Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։