ՄՊ2021 – Օր 9 – Արժեք
Բարի գալուստ Մեծ պահքի 2021թ. ուղևորություն.
Հավատքը հետհամավարակային աշխարհում
Տ. Վազգեն Մովսեսյանի կողմից
Օր 9. Արժեք
Չէ՞ որ հինգ ճնճղուկ երկու դահեկանով են վաճառվում, և նրանցից ոչ մեկը Աստծո առաջ մոռացված չէ։ – Հիսուս (Ղուկաս 12)
Մարդիկ իրերին նշանակություն և արժեք են տալիս։ Մենք կարող ենք մոռանալ այն, ինչ պիտակավորել ենք որպես աննշան, կամ կարող ենք դեն նետել այն, ինչը համարում ենք անարժեք։ Կարո՞ղ եք պատկերացնել մի կյանք, որտեղ ամեն ինչ ունի նշանակություն և արժեք։ Կապույտ երկինքը, ժայռոտ լեռները, մայրիկին ձեռքը մեկնող փոքրիկը և նույնիսկ ձեր պատշգամբով քայլող մրջյունը Աստծո բոլոր արարչագործություններն են։ Մեծ պահքի ընթացքում մենք սկսում ենք հասկանալ, որ յուրաքանչյուր ոք և ամեն ինչ Աստծո արարչագործության մի մասն է, և հետևաբար, մեզ պես, ամեն ինչ արժանի է հոգատարության, կարեկցանքի և սիրո։
Լուսանկար՝ Սարդը ծաղկի վրա, 2016 թ., Տեր Վազգեն






Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։