Աքսիոմներ. Ապացույց չի պահանջվում
Աքսիոմը հայտարարություն կամ դրույթ է, որն ինքնին ակնհայտ է։ Այն ապացույցի կամ լրացուցիչ բացատրության կարիք չունի։ Հիսուսի վերջին մի քանի հայտարարությունները՝ գանձերի, լույսի և հարստության մասին, ներկայացվել են որպես աքսիոմներ։ Եվ ահա, այսօրվա խոսքը Հիսուսն ասում է իշխանությամբ։ Աքսիոմատիկ հայտարարությունների համատեքստում Դուք կհասկանաք այս խոսքերի զորությունը։
Այսպիսով, Հիսուսն ասում է. …«Ձեզ եմ ասում՝ մի՛ հոգացեք ձեր կյանքի համար, թե ի՛նչ պիտի ուտեք կամ ի՛նչ պիտի խմեք, ո՛չ էլ ձեր մարմնի համար, թե ի՛նչ պիտի հագնեք։ Մի՞թե կյանքն ավելի չէ, քան կերակուրը, և մարմինը՝ քան հանդերձը։ Նայե՛ք երկնքի թռչուններին, որոնք ո՛չ ցանում են, ո՛չ հնձում և ո՛չ էլ շտեմարանների մեջ հավաքում, բայց ձեր երկնավոր Հայրը կերակրում է նրանց։ Մի՞թե Դուք նրանցից ավելի արժեքավոր չեք։ Ձեզանից ո՞վ կարող է իր հոգսերով իր հասակին մեկ կանգուն ավելացնել»։
Ինչո՞ւ եք հոգս անում հագուստի համար։ Դիտե՛ք դաշտի շուշանները, թե ինչպե՛ս են աճում. նրանք ոչ աշխատում են, ոչ էլ մանում, բայց ասում եմ ձեզ, որ նույնիսկ Սողոմոնն իր ամբողջ փառքի մեջ նրանցից մեկի պես չզարդարվեց։ Եթե Աստված այսպես է հագցնում դաշտի խոտը, որն այսօր կա, իսկ վաղը կրակն է նետվելու, մի՞թե առավել ևս Ձեզ չի հագցնի, թերահավատնե՛ր։
«Ուրեմն մի՛ հոգացեք և մի՛ ասեք՝ ի՞նչ պիտի ուտենք կամ ի՞նչ պիտի խմենք կամ ի՞նչ պիտի հագնենք, որովհետև հեթանոսներն են այդ ամենը փնտրում։ Ձեր երկնավոր Հայրը գիտի, որ Դուք այդ ամենի կարիքն ունեք։ Նախ փնտրե՛ք Աստծո արքայությունը և Նրա արդարությունը, և այդ ամենը ավելիով կտրվի Ձեզ։ Ուրեմն մի՛ հոգացեք վաղվա օրվա համար, որովհետև վաղվա օրը հոգ կտանի իր մասին. բավական է օրվա չարիքը»։ (Մատթեոս 6:25-34)
Հիսուսը դարձյալ, ինչպես Լեռան քարոզի ողջ ընթացքում, մատնանշում է Աստծո Արքայությունը և մեր ուշադրությունը շեղում օրվա հոգսերից։
Մենք այս խոսքերը կուսումնասիրենք հաջորդ անգամ։ Իսկ այսօր աղոթում ենք Սուրբ Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթքի 7-րդ ժամից. «Ամենատես Տեր, մեղանչեցի Քեզ՝ մտքով, խոսքով և գործով, ջնջի՛ր իմ հանցանքների արձանագրությունը և գրի՛ր անունս Կենաց գրքում»։


