Պատրաստվածություն. Ավագ երեքշաբթի (հարց 4-ը 9-ից)
Պատրաստվածություն. Ավագ երեքշաբթի
Ավագ շաբաթվա յուրաքանչյուր օր՝ դեպի Հարություն տանող ճանապարհին, Ձեզ է ներկայացվում մի հարց, որին միայն Դուք և ոչ ոք ուրիշը չի կարող պատասխանել։
Ավագ շաբաթվա երեքշաբթի օրը Հայ եկեղեցին հիշատակում է Հիսուսի պատմած առակը, որը հայտնի է որպես «Տասը կույսերի առակ» (Մատթեոս 25)։ Հարսանեկան խնջույքի հյուրերը սպասում են փեսայի գալստյանը։ Արևամուտին հյուրերը մնում են մթության մեջ։ Նրանց կեսը պատրաստված է եկել յուղով լցված լապտերներով, մինչդեռ մյուսները սպառել են իրենց պաշարները։ Հիսուսն այս հյուրերին անվանում է «հիմար»՝ պատրաստվածության պակասի համար։ Հիսուսն ասում է. «Հիմարները իմաստուններին ասացին. “Մեզ տվե՛ք ձեր յուղից, որովհետև մեր լապտերները հանգչում են”»։ Հիմար հյուրերը ստիպված եղան հեռանալ հավաքույթից՝ ավելի շատ յուղ գնելու համար։ Մինչ նրանք բացակայում էին, փեսան եկավ։ Իմաստուն հյուրերը ներս մտան, իսկ հիմարները, իրենց անպատրաստության հետևանքով, մնացին հարսանեկան խնջույքից դուրս։
Փեսան ակնարկում է Քրիստոսին, իսկ տոնակատարությունը Քրիստոսի ներկայության մեջ լինելն է։ Այս «խնջույքին» պատրաստվելը նշանակում է լինել իմաստուն, այսինքն՝ միշտ պատրաստ լինել։ Հիսուսը առակը եզրափակում է հետևյալ խոսքերով. «որովհետև չգիտեք ո՛չ օրը և ո՛չ էլ ժամը»։
Մինչ երեկվա հարցը մարտահրավեր էր նետում մեզ՝ նայելու ներս և բացահայտելու այն փոփոխությունը, որը մենք փնտրում ենք, դեպի Հարություն տանող ճանապարհի այս չորրորդ օրը մեզ հարց է ուղղվում. Պատրա՞ստ եք արդյոք այն փոփոխությանը, որը գալիս է Քրիստոսի ներկայության հետ։
Վաղը. Քրիստոսի ներկայությունը


