Հատուցում – Ամենօրյա ուղերձ
Արմոդոքսին այսօր
Հատուցում – Ամենօրյա ուղերձ
Հիսուսը պատվիրում է. «Ամեն ինչ, որ կուզենայիք, որ մարդիկ ձեզ անեն, դուք էլ նրանց արե՛ք» (Մատթեոս 7:12): Սա հաճախ անվանում են Ոսկե կանոն: Սոցիալական հոգեբանները այս կանոնը դասակարգում են փոխադարձության սկզբունքի ներքո, այսինքն՝ տարբեր սոցիալական իրավիճակներում մենք հատուցում ենք այն, ինչ ստացել ենք ուրիշներից: Այլ կերպ ասած, եթե ինչ-որ մեկը Ձեզ լավություն է անում, հավանական է, որ Դուք էլ փոխադարձ լավություն կանեք: Կազմակերպությունների համար ընդունված է նվեր ուղարկել՝ պիտակներ, օրացույցներ, բացիկներ և այլն՝ ծրարի հետ միասին, ակնկալելով, որ փոխադարձության սկզբունքը կգործի, և Դուք նվիրատվություն կուղարկեք:
«Արմոդոքսիայում» մեր գործողությունները հիմնված չեն ուրիշների արարքների վրա: Մենք կոչված ենք տալու և կիսելու Աստծուց տրված մեր տաղանդները՝ առանց փոխադարձ ակնկալիքների: Ոսկե կանոնը վարքագծի նախաձեռնողական կանոն է, սակայն հատուցման առումով Հիսուսը մատնանշում է ավելի բարձր կանոն, երբ ասում է. «Սիրե՛ք ձեր թշնամիներին, օրհնե՛ք ձեզ անիծողներին, բարի՛ք արեք ձեզ ատողներին և աղոթե՛ք ձեզ չարչարողների ու հալածողների համար...» (Մատթեոս 6:44):
Ավելի բարձր ակնկալիքը Քրիստոսի հրավերի և մարտահրավերի կատարումն է. «Կատարյա՛լ եղեք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթեոս 6:48): Իրականում, բարիքին բարիքով հատուցելը միայն մարդկային է: Բարիքին չարիքով հատուցելը սատանայական է: Իսկ չարիքին բարիքով հատուցելը՝ աստվածային:
Մեր կյանքի մեծ մասը կառուցված է որպես ուրիշների գործողություններին տրվող արձագանք: Մարտահրավերը կայանում է նրանում, որ ապրեք նախաձեռնողաբար՝ չսպասելով հատուցման, այլ կատարելով բարին այնպես, ինչպես կցանկանայիք, որ ուրիշները վարվեին Ձեզ հետ:
Աղոթենք Հայ Եկեղեցու Ժամագրքից. «Ընդունի՛ր, Տե՛ր, մեր աղոթքներն ու մեր ծառայությունը: Թող Ձեր արդարության և իմաստության լույսը ծագի մեզ վրա, և մեզ դարձրե՛ք լույսի ու ցերեկվա որդիներ, որպեսզի աստվածապաշտությամբ անցկացնենք մեր կյանքը և ավարտենք այն առանց գայթակղության, քանզի Դուք եք մեր օգնականն ու Փրկիչը, և Ձեզ է վայել փառքն ու պատիվը: Ամեն»:


