Ղազարոս. Սկզբնավորում
Ղազարոս. Սկզբնավորում (9 օր մինչ Զատիկ)
Հովհաննեսի 11-րդ գլուխ
Մեծ պահքն ավարտվել է, և այժմ Հայ եկեղեցում սկսվում է Ավագ շաբաթը՝ Ղազարոսի հիշատակությամբ, ով Հիսուսի մտերիմ ընկերն էր և մահացավ հիվանդությունից։ Նրա վշտահար քույրերը Հիսուսին ասում են, որ եթե Նա այնտեղ լիներ, Ղազարոսը չէր մահանա։ Հիսուսը հռչակում է. «Ես եմ հարությունը և կյանքը. ով հավատում է Ինձ, թեպետ և մեռնի, կապրի։ Եվ ով ապրում է ու հավատում է Ինձ, հավիտյան չի մեռնի»։ Նա հարցնում է քույրերին. «Հավատո՞ւմ եք այս բանին»։
Այս հարցով, որ ամենևին էլ պարզ չէ, սկսվում է ճանապարհորդությունը Ավագ շաբաթվա ընթացքում՝ քրիստոնեական տարվա ամենասուրբ և հոգեպես ոգեշնչող ժամանակահատվածում։ Հիսուսի՝ Երուսաղեմ մուտքից մինչև Վերջին ընթրիք, Նրա չարչարանքները, խաչելությունը, թաղումը և Հարության հաղթանակը, մենք միասին կանցնենք այս ճանապարհը՝ օր առ օր։ Եվ ամեն ինչ սկսվում է մի հարցից, որը պահանջում է Ձեր պատասխանը. «Հավատո՞ւմ եք այս բանին»։
Վաղը՝ Ծաղկազարդ։
Շապիկի լուսանկարը՝ 2023 Լունա և Գրեգորի Բեյլերյան


