Մեծ պահքի խորհուրդ – 40 օրերից 5-րդը
Արմոդոքսին այսօրվա համար. Մեծ պահքի ավանդատունը
Ամեն կիրակի, Սուրբ Պատարագի մատուցումից առաջ, եկեղեցու ավանդատանը քահանան մի շարք աղոթքներ է ընթերցում՝ պատրաստվելով Սուրբ Հաղորդության խորհրդին։ Հագուստի յուրաքանչյուր մաս՝ գլխի սաղավարտից մինչև շուրջառն ու զգեստները և ոտքերի մաշիկները, ունեն հատուկ նշանակություն ու խորհուրդ, որոնք արտահայտված են այդ աղոթքներում։ «Պատարագ մատուցել» ասելով՝ հաճախ մոռանում ենք, որ այս աղոթքներն աղոթվել են նաև աղետների ու պատերազմների ժամանակ՝ լուսավորելով խավարը Քրիստոսի Փառքի վրա կենտրոնանալու միջոցով։ Առանց այս պատրաստության և առանց այս աղոթքների՝ Պատարագը թերի է։
Մեծ պահքի շրջանը Ձեր կյանքի ավանդատունն է։ Մի վայր, որտեղ Դուք գնահատում եք Ձեզ շրջապատող ողջ գեղեցկությունը։ Այն զարդերը, որոնք իմաստ են հաղորդում Ձեր կյանքին՝ գլխից մինչև ոտք։ Ձեր կյանքի դժվարությունների մեջ կենտրոնացեք գեղեցկության վրա, և եթե խավարը մեծ է, հիշեք այն սերունդներին, որոնք «մեկ մոմ վառեցին՝ խավարն անիծելու փոխարեն»։ Սա մի վարժություն է, որը թույլ է տալիս Ձեզ կենտրոնանալ օրհնությունների վրա և դրանք տեսնել որպես Ձեր ցավի նկատմամբ տարած հաղթանակներ։
Այսօր գործնականում կիրառեք Ձեր ողորմածությունը՝ Ձեր կյանքի բարությունը որպես վառվող մոմ կիսելով նրա հետ, ով խավարի մեջ է։ Եվ այսօր պահք պահեք այն ամենից, ինչը Ձեզ անհանգստացնում է և բացասական զգացումներ առաջացնում։
Դուք ավանդատանն եք՝ պատրաստվելով կյանքի վերագործարկմանը։ Ժամանակ տրամադրեք վայելելու քաղցր կարտոֆիլը՝ լոռամրգիով և պեկան ընկույզով, որի բաղադրատոմսը՝ այսօրվա բաղադրատոմսը, կարող եք գտնել հաղորդման նշումներում։
Մենք աղոթում ենք քահանայի զգեստավորման աղոթքով. «Տե՛ր, իմ գլխին դիր փրկության սաղավարտը՝ թշնամու ուժերի դեմ պայքարելու համար, մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհով։ Ամեն։»


