Գալուստ 40-50. Փոխկապակցվածություն
Ծննդյան տոների 40-րդ օրը 50-ից. Փոխկապակցվածություն
Աստծո և մարդու փոխկապակցվածությունը նկարագրված է Հիսուսի հաջորդ խոսքում. Խնդրե՛ք, և կտրվի ձեզ, փնտրե՛ք, և կգտնեք, թակե՛ք, և կբացվի ձեր առաջ: Որովհետև ամեն ոք, ով խնդրում է, ստանում է, և ով փնտրում է, գտնում է, և ով թակում է, նրա առաջ կբացվի: Կամ ձեզանից ո՞վ է այն մարդը, որ եթե իր որդին հաց խնդրի, նրան քար կտա: Կամ եթե ձուկ խնդրի, նրան օձ կտա՞: Արդ, եթե դուք, չար լինելով հանդերձ, գիտեք ձեր զավակներին բարի պարգևներ տալ, որքա՜ն ավելի ձեր Հայրը, որ երկնքում է, բարիքներ կտա նրանց, ովքեր խնդրում են Իրեն: Արդ, ամեն ինչ, ինչ կուզենայիք, որ մարդիկ ձեզ անեն, դուք էլ նրանց արե՛ք, որովհետև այդ է Օրենքը և Մարգարեները: (Մատթեոս 7:7-12)
Հիսուսը Աստծուն ներկայացնում է որպես Հայր: Ինչպես բացահայտեցինք Ծննդյան տոների ճանապարհի սկզբում, այս կոչումը բացառապես քրիստոնեական է և ընդգծում է այն մտերմիկ հարաբերությունը, որը մենք կարող ենք ակնկալել Արարչի հետ: Նա մեզ հրավիրում է Իր սուրբ և օրհնյալ ընտանիք: Ճիշտ այնպես, ինչպես Նա Աստծուն անվանում է Հայր, այժմ Նա մեզ էլ է տվել այդ իրավունքը, և դրանով իսկ մենք դառնում ենք Քրիստոսի եղբայրներն ու քույրերը:
Ավետարանը վկայում է, որ մի օր, երբ բազմությունը շատ մեծ էր, Հիսուսի մայրն ու եղբայրները չկարողացան մոտենալ Նրան: Նրան հաղորդեցին. «Քո մայրն ու եղբայրները դրսում կանգնած են և ուզում են խոսել Քեզ հետ»: Բայց Նա պատասխանեց և ասաց նրան, ով հաղորդեց. «Ո՞վ է Իմ մայրը և ո՞վ են Իմ եղբայրները»: Եվ ձեռքը մեկնելով դեպի Իր աշակերտները՝ ասաց. «Ահա՛ Իմ մայրը և Իմ եղբայրները»: (Մատթեոս 12:47-48)
Որպես հայեր՝ մեր անուններին ավելացվող «յան» վերջածանցը մեզ նույնականացնում է՝ նշանակելով «որդի» կամ «ընտանիք»: Համապատասխանաբար, «քրիստոնյա» (Քրիստոս+յան) բառը նշանակում է Քրիստոսի ընտանիք, և այսօր մենք այդ աստվածային ընտանիքի մի մասն ենք: Որպես այդպիսին՝ մենք պարտավոր ենք միմյանց վերաբերվել այն սիրով և հարգանքով, որով Աստված վերաբերվում է մեզ: Այն, ինչ հաճախ անվանում են «Ոսկե կանոն», մեր Տերը հռչակում է այս պահին. «Այն ամենը, ինչ կուզենայիք, որ մարդիկ ձեզ անեն, դուք էլ նրանց արեք»: «Արմոդոքսին» (Armodoxy) Ոսկե կանոնի վկայությունն է:
Դիտարկելով մեր աշխարհը՝ Դուք այժմ ավելի խորությամբ կհասկանաք, թե ինչու էր Հիսուսի պատգամն այդ ժամանակ այդքան արմատապես նոր ու հեղափոխական, և ինչու է այն այդպիսին մնում նաև այսօր: Այն խոսում է Աստծո և Նրա արարչագործության միջև եղած փոխկապակցվածության մասին այնպիսի մակարդակով, որը հասկանալի է մեր գործողությունների միջոցով:
Այսօր աղոթում ենք. Տե՛ր, թող Քո սուրբ խոսքերն առաջնորդեն ինձ: Օգնի՛ր ինձ միշտ մտքումս պահել այն զգացումներն ու արտահայտությունները, որոնք Աստծուց են և անհրաժեշտ են ուրիշների հետ կիսվելու համար: Ինչպես ես եմ ուզում սիրված լինել, թող սիրեմ ուրիշներին: Ինչպես ես եմ ուզում ներված լինել, թող ներեմ ուրիշներին: Ինչպես ես եմ ուզում ճանաչված լինել, թող ճանաչեմ իմ մերձավորին: Ամեն:
Շապիկ՝ Լունա և Գրեգորի Բեյլերյան, 2023

2023 Epostle.net
2024 Առաքյալ
2025 Առաքյալ
2025 Առաքյալ
2025 Տեր Վազգեն
2014 Տեր Վազգեն

2014 Տեր Վազգեն
2012 Տեր Վազգեն
Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։