Սերը գործողություն է
Հայկական ուղղափառությունն այսօր, մեկ րոպե ամառվա համար. Սիրո գործեր
Քրիստոնեությունը գործի կրոն է։ Քրիստոսը բազմիցս ուսուցանում է, որ մենք պետք է օգտագործենք Աստծուց մեզ տրված տաղանդները՝ բարություն բերելու համար թե՛ մեր, թե՛ ուրիշների կյանքին։ Հենց գործելու մեջ է, որ մենք բացահայտում ենք պատասխանատվությունը։ Հետևաբար, կյանքն ունի արժեք և իմաստ, երբ մենք գործում ենք, երբ կիսում ենք այն պարգևները, որոնցով Աստված օրհնում է մեզ՝ ուրիշների հետ։
Հիսուսի միակ պատվիրանը սիրելն էր։ Եվ որպեսզի թյուրիմացություններ չլինեն, Հիսուսը Իր կյանքով ցույց է տալիս սիրո գործողությունը։ «Սիրեցե՛ք միմյանց, ինչպես Ես սիրեցի ձեզ», - ասում է Նա (Հովհաննես 13:34)։ Հիսուսի սերը զոհաբերական սեր է։ Մենք կոչված ենք նույն չափանիշին՝ սիրել՝ տալով մեզանից։
Այսօրվա մեկ րոպեն՝ ամառային ժամանակի համար։


