Մեծ տիկնիկավա՞ր (9-ից 10)
Armodoxy այսօրվա համար. 10 մեկրոպեանոց դաս Տերունական աղոթքի մասին, մաս 9 – Պաշտպանիր մեզ փորձությունից
«Եվ մի՛ տար զմեզ ի փորձութիւն» արտայայտութիւնը Տերունական աղոթքի վերջում արտասանելիս երբեմն թյուրըմբռնումների տեղիք է տալիս։ Այն ստեղծում է այնպիսի տպավորություն, կարծես մենք գտնվում ենք Մեծ Տիկնիկավարի ձեռքերում, և աղաչում ենք, որ Նա մեզ չառաջնորդի դեպի փորձություն։
Իրական խնդրանքն այստեղ այն է, որ Աստված պաշտպանի մեզ փորձությունից։ Երբ մենք տեսնում, լսում կամ մտածում ենք գայթակղիչ մտքերի մասին, թող Աստված մեզ շնորհի իմաստություն, տեսլականի հստակություն և մտքի բացություն՝ հեռու մնալու այն ամենից, ինչը մեզ մղում է դեպի մեղքը։
Փորձությունը մեր շուրջն է։ Աստված մեզ չի տանում դեպի այն։ Ընդհակառակը, Նա մեզ տալիս է գործիքներ, որոնցով մենք կարող ենք հաղթահարել փորձությունը։ Երբ Հիսուսը մեզ է փոխանցում Տերունական աղոթքը, դա Լեռան քարոզի համատեքստում է, որտեղ Նա մեզ բոլորիս կոչ է անում գտնել մտքի մաքրությունը մեր կյանքի ընթացքում։ Աստված մեզ տալիս է ուժ և կամք՝ դեպի այն չառաջնորդվելու համար։
Այսօրվա մեկ րոպեն Տերունական աղոթքի մասին՝ ամառային շրջանի համար։

2025 Առաքյալ
2025 Առաքյալ
2024 Տեր Վազգեն
2025 Տեր Վազգեն
2025 Առաքյալ
2025 Առաքյալ

2010 Առաքյալ
2024 Տեր Վազգեն
Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։