Այսօրվա հատվածը խոսում է հավատքի դրսևորումների երրորդ հիմնասյան մասին։ Լեռան քարոզի այս հատվածում Հիսուսը խոսեց ողորմության գործերի, ապա՝ աղոթքի մասին։ Իսկ այսօր Նա շարունակում է...
Երբ պահք պահեք, տրտում մի՛ եղեք կեղծավորների պես, որոնք այլանդակում են իրենց երեսները, որպեսզի մարդկանց ցույց տան, թե պահք են պահում։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, նրանք ստացել են իրենց վարձքը։ Իսկ դու, երբ պահք պահես, օծի՛ր գլուխդ և լվա՛ երեսդ, որպեսզի մարդկանց չերևաս պահք պահող, այլ՝ քո Հորը, որ ծածուկ տեղում է. և քո Հայրը, որ տեսնում է ծածուկը, կհատուցի քեզ հրապարակավ։ (Մատթեոս 6:16-18)
Պահքը հավատքի այն երրորդ դրսևորումն է, որը, ըստ Տիրոջ բացատրության, Ձեր և Ձեր Արարչի միջև է։
Պահքը սննդից ֆիզիկական հրաժարումն է։ Աղոթքի և ողորմության գործերի պես՝ պահքը քրիստոնյայի կյանքում անհրաժեշտ ևս մեկ տարր է։ Հիսուսը ոչ միայն սովորեցրեց այն, այլև ինքը պահք պահեց, հատկապես՝ իր մկրտությունից հետո և ծառայությունը սկսելուց առաջ անապատում անցկացրած 40-օրյա մեկուսացման ընթացքում։
Պահքն ամրապնդում է անհատի կամքն ու վճռականությունը։ Պահքի ընթացքում մարդը քաղց է զգում, երբեմն՝ նաև ցավ։ Հենց ֆիզիկական այդ կարոտի պահերին ենք մենք հասկանում Հիսուսի խոսքերը՝ 40-օրյա պահքի ժամանակ ասված. «Մարդ միայն հացով չպիտի ապրի, այլ Աստծու բերանից ելնող ամեն խոսքով»։
Պահքի և աղոթքի կոչը Ձեր ուժեղ կողմերն ու սահմանները ճանաչելու կոչ է։ Անհրաժեշտ է պատրաստել և զորացնել Ձեր ներքին էությունը հոգևոր պատերազմի համար։ Արտաքին բոլոր ֆիզիկական պատերազմների հետևում կան ավելի մեծ հոգևոր ճակատամարտեր, որոնցից հնարավոր չէ խուսափել։ Հաճախ մարդիկ իրենց վախերի և խնդիրների լուծումները փնտրում են իրենցից դուրս։ Մեզանից յուրաքանչյուրն իր մեջ ունի լուծման մի մասը դառնալու կարողությունը։
Աղոթենք, Տեր և Աստված մեր՝ Հիսուս Քրիստոս։ Նախքան երկրի վրա Ձեր սուրբ ծառայությունը սկսելը, Դուք առանձնացաք և պահք պահեցիք։ Դուք մեզ սովորեցրիք, որ մենք միայն հացով չենք ապրում, այլ Աստծո բերանից ելնող ամեն խոսքով։ Թող այդ խոսքերը հագեցնեն արդարության մեր քաղցը և զորացնեն մեր հոգին ու խիղճը՝ խաղաղության և փոխըմբռնման համար հաստատուն կանգնելու։ Մենք շնորհակալություն ենք հայտնում Ձեզ՝ Հոր և Սուրբ Հոգու հետ միասին։ Ամեն։
Ժամանակի պատգամը բացվել է Սան Ֆրանցիսկոյի Դեյվիդսոն լեռան խաչի մոտ՝ ի հիշատակ առաջին Զատկի արշալույսի պատարագի 1923թ.90-ամյա պատգամատուփի իրերի բացում և նորի թաղում. Կրոնական և քաղաքական առաջնորդները միացան պատմական իրադարձությանը
2023 թվականի ապրիլի 1-ին՝ շաբաթ օրը, Սան Ֆրանցիսկոյի Դեյվիդսոն լեռան խաչի ստորոտում, բազմաթիվ հանդիսատեսների ներկայությամբ բացվեց ժամանակի պատգամատուփը։ Ճիշտ իննսուն տարի առաջ այդ օրը Սան Ֆրանցիսկոյի պաշտոնյաներն ու համայնքի անդամները հավաքվել էին Դեյվիդսոն լեռան գագաթին՝ ականատես լինելու, թե ինչպես է Ամերիկայի բոյսկաուտների 88-րդ ջոկատը խաչի ստորոտում թաղում կնքված պղնձե արկղ՝ ի հիշատակ 1923 թվականի ապրիլի 1-ին այնտեղ անցկացված առաջին Զատկի արշալույսի պատարագի։
«Դեյվիդսոն լեռան խաչի մոտ տեղի ունեցող այսպիսի պատմական պահերը ցույց են տալիս, թե ինչպես մեր հայ-ամերիկյան համայնքները կարող են հարստացնել և ոգեշնչել հասարակությանը՝ մարդկանց համախմբելով մեր տոկունության և հույսի հնամյա հովանու ներքո», - նշել է Սան Ֆրանցիսկոյի Սուրբ Հովհաննես հայ առաքելական եկեղեցու հովիվ և Դեյվիդսոն լեռան խաչի հայկական խորհրդի անդամ, տեր Մեսրոպ քահանա Աշը։
Ժամանակի պատգամի բացման ժամանակ ներկա էին Սան Ֆրանցիսկոյի պատմական ընկերության ներկայացուցիչները, որոնք խնամքով ընդունեցին իրերը. դրանք կպատրաստվեն արխիվացման և հունիսին կցուցադրվեն Սան Ֆրանցիսկոյի իրենց թանգարանում՝ հանրության դիտման համար։
Պատգամատուփում հայտնաբերված իրերի թվում, որոնք շատ ավելին էին, քան կազմակերպիչներն ակնկալում էին, կային կաշվե կազմով Աստվածաշունչ, Սան Ֆրանցիսկոյի հեռախոսագիրք, թռուցիկներ, բոյսկաուտի կրծքանշան, 1933 թվականի քաղաքային արձանագրություն և մի քանի թերթ, այդ թվում՝ «Սան Ֆրանցիսկո Քրոնիկլ»-ի 1932 թվականի մարտի 27-ի համարը, որի առաջին էջում Զատկի տոնակատարության լուսանկարների կոլաժ էր, ինչպես նաև ժամանակի այլ թերթեր, որոնցից շատերի վերնագրերը հղում էին կատարում սպանության մի գործի։
Հին ժամանակի պատգամը բացելուց հետո նույն վայրում թաղվեց նոր, ավելի մեծ պղնձե պատգամատուփ։ Հիշարժան իրեր ներկայացրին տեղի տարբեր հոգևոր առաջնորդներ, այդ թվում՝ Սան Ֆրանցիսկոյի կաթոլիկ արքեպիսկոպոսության արքեպիսկոպոս Սալվադոր Կորդիլեոնեն և Սան Ֆրանցիսկոյի հույն ուղղափառ մետրոպոլիայի մետրոպոլիտ Գերասիմոսը։
Բազմության առջև արքեպիսկոպոս Կորդիլեոնեն ընթերցեց Հռոմի պապ Ֆրանցիսկոսի 2015 թվականին Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ կատարած այցի ժամանակ արված հուզիչ մեջբերումը և դրա պատճենը դրեց նոր պատգամատուփի մեջ։
Հայ-ամերիկյան համայնքի անունից Արևմտյան թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Հովնան Տերտերյանը նոր պատգամատուփի մեջ դրեց 1884 թվականի Կոստանդնուպոլսի Նոր Կտակարանը, որը պատկանել է Ցեղասպանությունը վերապրածի, և այս իրադարձության համար հատուկ պատրաստված հայկական խաչքար։
Հոգևորականներից բացի, պատիվ էր ունենալ նահանգային և քաղաքային բազմաթիվ քաղաքական գործիչներ, որոնք ներկա էին այս պատմական իրադարձությանը։ Կալիֆոռնիայի փոխնահանգապետ Էլենի Կունալակիսը, Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետ Լոնդոն Բրիդը, ինչպես նաև Սան Ֆրանցիսկոյի վերահսկիչներ Միրնա Մելգարը և Ահշա Սաֆայը հանդես եկան հակիրճ խոսքով և հանդիսավոր կերպով իրենց փոքրիկ, Սան Ֆրանցիսկոյին առնչվող հուշանվերները դրեցին նոր ժամանակի պատգամատուփի մեջ։
Պատմական այս իրադարձությունը կազմակերպել էր Հյուսիսային Կալիֆոռնիայի հայ-ամերիկյան կազմակերպությունների խորհուրդը (CAAONC)՝ ավելի քան 30 հայ-ամերիկյան կազմակերպությունների միավորում, որը 1997 թվականին Սան Ֆրանցիսկոյի քաղաքային աճուրդի միջոցով ձեռք էր բերել Դեյվիդսոն լեռան խաչը։ CAAONC-ը վերանորոգել է խաչը և պահպանում է այն ու բլրի գագաթը՝ ի նշան երախտագիտության Սան Ֆրանցիսկոյին՝ Հայոց ցեղասպանությունը վերապրածների համար ապահով ապաստարան դառնալու համար։
«Սան Ֆրանցիսկոյի հայ-ամերիկյան համայնքը գոհունակությամբ փրկեց խաչը 1997 թվականին քանդվելուց և վերջին 25 տարիների ընթացքում հոգացավ այն՝ ի հիշատակ թուրքական կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի», - նշեց CAAONC-ի հիմնադիր խորհրդի անդամ և միջոցառման հանդիսավար Ռոքսան Մակասջյանը։
«Մենք դա անում ենք որպես երախտագիտություն Սան Ֆրանցիսկոյին՝ մեկ դար առաջ հայ փախստականներին ընդունելու համար, և որպես մեր պատմությունը հարգելու միջոց՝ թե՛ որպես 301 թվականին քրիստոնեությունն ընդունած առաջին ազգ, թե՛ որպես Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներ։ Մեզ համար այս խաչը և ժամանակի այս պատգամատուփը մարմնավորում են հիշողության կարևորությունն ու նպատակը», - մեկնաբանեց Մակասջյանը։
Լսեք տեր Վազգեն Մովսեսյանի «The Next Step» փոդքաստի #390 թողարկումը, որը պատրաստվել է 2015 թվականի նոյեմբերի 16-ին. 33-րդ րոպեից տեր Վազգենը ամփոփում է Գլենդելի Սուրբ Պետրոս հայկական եկեղեցու անդամների խմբի ուխտագնացությունը, որը նա էր առաջնորդում։ Ուխտագնացությունը 3 օրում 7 եկեղեցիներ այցելելն էր, ներառյալ՝ արշավը դեպի Դեյվիդսոն լեռան խաչ։
https://epostle.net/wp-content/uploads/2023/04/Mt-Davidson-picture.jpg20481536Մարիա Համբարյանhttps://epostle.net/wp-content/uploads/2022/07/final_logo_large_for_epostle_web-300x189.pngՄարիա Համբարյան2023-04-02 12:22:542024-11-24 21:24:59Դեյվիդսոն լեռան ժամանակի պատիճը հայտնաբերված է
Շնորհավորում ենք: Դուք նշանված եք և պատրաստվում եք ամուսնանալ: Սա ժամանակ է, որպեսզի Դուք աճեք միմյանց հանդեպ սիրո մեջ և խորհեք այն ուխտի լրջության մասին, որը տալու եք Սուրբ Խորանի առջև: Ստորև ներկայացված ֆայլը պարունակում է հարցեր, որոնք նախատեսված են որպես «զրույցի սկիզբ/երկխոսության խթանիչ»: Ես կազմել եմ այս հարցերը՝ հիմնվելով վերջին 40 տարիների ընթացքում ծխական քահանայի իմ ունեցած փորձի վրա: Հուսով եմ, որ այս հարցերը քննարկելով՝ Դուք ավելի լավ կճանաչեք միմյանց, և ավելին՝ ավելի լավ կհասկանաք Ձեզ՝ որպես կին կամ ամուսին, և այն կյանքը, որը միասին եք կիսելու: