Մաքրում. Ավագ երկուշաբթի (Հարց 3)
Մաքրագործում. Ավագ երկուշաբթի
Ի՞նչն է, որ Դուք վախենում եք, որ կստիպի Ձեզ լռեցնել գովաբանության ձայները. սա Ավագ շաբաթվա երկրորդ հարցն էր։ Ավագ շաբաթվա յուրաքանչյուր օրը՝ ընդհուպ մինչև Հարություն, մեզ առաջադրում է մի հարց, որին միայն Դուք և միայն Դուք կարող եք պատասխանել։
Ավագ երկուշաբթի օրը մենք մեր եկեղեցու սեղանը լվանում ենք գինով և ջրով։ Ավագ կիրակի օրը Սուրբ քաղաք գալուց հետո Հիսուսը մտավ տաճարի գավիթներն ու սկսեց դուրս վռնդել վաճառականներին ու լումայափոխներին, որոնք առևտուր էին անում այդ սրբազան վայրում։ «Գրված է,- ասաց Նա նրանց,- իմ տունը աղոթքի տուն պիտի լինի, իսկ դուք այն ավազակների որջ եք դարձրել» (Ղուկաս 19)։
Հիսուսը փոփոխության հեղինակն է։ Երբ Նա մուտք է գործում Ձեր կյանք, Ձեր սրբազան տարածք, Նա դուրս է վռնդում այն ամենը, ինչն այնտեղ տեղ չունի, և մաքրագործում է այն, ինչ մնում է։
Ի՞նչն է, որ տեղ չունի Ձեր կյանքում։ Սա, ուրեմն, դեպի Հարություն տանող ճանապարհի երրորդ հարցն է։ Մի հարցի հետ, որը հավասարապես կարևոր է. Պատրա՞ստ եք Դուք այս մաքրագործմանը։
Վաղը. Պատրաստվածություն

2019 Հայր Վազգեն
2025 Հայր Վազգեն



2024 Epostle
Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։