Քարեր. Ծաղկազարդ (9 հարց դեպի Հարություն)
Քարեր. Ծաղկազարդ (9 հարց դեպի Հարություն հարցաշարի 2-րդ հարցը՝ Ավագ շաբաթվա միջոցով անցնող հայկական ուղղափառ ուղևորություն)
«Հավատո՞ւմ եք սրան»՝ սա այն պարզ հարցն է, որ Հիսուսն ուղղեց մեզ՝ Ավագ շաբաթվա սկզբին։ Ավագ շաբաթվա յուրաքանչյուր օրը, որ տանում է դեպի Հարություն, մեզ մի հարց է առաջադրում, որին միայն Դուք և միայն Դուք կարող եք պատասխանել։
Սուրբ Գիրքը պատմում է, որ Զատկին նախորդող կիրակի օրը Հիսուսը խոնարհաբար մուտք գործեց Երուսաղեմ, սակայն ժողովուրդը նրան արագորեն օծեց որպես թագավոր՝ մի փրկիչ, որը եկել էր ազատագրելու իրենց այն քաղաքական կապանքներից, որոնք ստրկացրել էին իրենց։
Հովհաննեսի Ավետարանում (12) կարդում ենք. «...Երբ լսեցին, որ Հիսուսը գալիս է Երուսաղեմ, արմավենու ճյուղեր վերցրին, դուրս ելան նրան ընդառաջ և աղաղակեցին. «Ովսաննա՛, օրհնյա՛լ է նա, ով գալիս է Տիրոջ անունով»»։
Կրոնական հաստատությունը, վախենալով կրոնական ապստամբության հնարավորությունից, Հիսուսին խնդրեց լռեցնել բազմությանը՝ սաստել նրանց, ինչին Հիսուսը պատասխանեց. «Ասում եմ ձեզ, որ եթե նրանք լռեն, ապա քարերը կաղաղակեն» (Ղուկաս 19)։
Ի՞նչն է այն, որ վախեցնում է Ձեզ և ստիպում լռեցնել գովաբանության ձայները. սա Ավագ շաբաթվա երկրորդ հարցն է։
Վաղը՝ Մաքրագործում

2024 Epostle
2025 Epostle
2025 Հայր Վազգեն
2023 Epostle.net
2026 Epostle


2023 Epostle.net
2019 Հայր Վազգեն
Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։