Աղոթքի հիմունքներ
Ամենօրյա ուղերձ – Աղոթք
Մենք անընդհատ լսում ենք դա. «Ես կաղոթեմ քեզ համար», «Դուք իմ աղոթքներում եք», «Ինձ ձեր աղոթքներում պահեք», «Աղոթեք ավելի լավ օրերի համար», «Աղոթեք առողջության համար», «Աղոթեք թշնամիներից պաշտպանված լինելու համար»։
Նախքան իր աշակերտներին սովորեցնելը, թե ինչպես աղոթել, Հիսուսը մի պահ ժամանակ տրամադրեց նրանց սովորեցնելու, թե ինչպես չաղոթել։ Նա ասաց. «Եվ երբ աղոթում եք, նույն բաները մի՛ կրկնեք հեթանոսների պես, որոնք կարծում են, թե իրենց շատախոսության համար կլսվեն։ Ուրեմն նրանց նման մի՛ եղեք, որովհետև ձեր Հայրը գիտի, թե ինչի կարիք ունեք, նախքան դուք Նրանից խնդրելը»։
Աղոթքի մասին մեր պատկերացումների մեծ մասը կազմված է մեր կյանքի ընթացքում լսած տարբեր մտքերից, հիմնականում այն տեսակետից, որ աղոթքը Աստծո հետ զրույց է, որտեղ մենք Նրան ներկայացնում ենք մեր կարիքների ցանկը։ Իր հերթին, մենք ակնկալում ենք, որ Աստված մեր աղոթքներին կպատասխանի «այո», «ոչ» կամ «գուցե» տարբերակներով։
Հիսուսը հստակ ասում է, որ աղոթքը դա չէ, քանի որ մեր «Հայրը գիտի, թե ինչի կարիք ունեք, նախքան դուք Նրանից խնդրելը»։
Եթե աղոթքը Աստծո հետ երկխոսություն է, այլ ոչ թե մենախոսություն կամ ինքնախոսություն, ապա դա ենթադրում է, որ այն ներառում է թե՛ խոսելը, թե՛ լսելը։ Տեսեք, Աստված գիտի մեր կարիքները, սակայն հնարավոր է, որ մենք ինքներս չգիտենք դրանք։ Լսելը՝ որպես երկխոսության մաս, թույլ է տալիս լսել մեր խնդրանքը, կենտրոնանալ դրա վրա և գտնել այն լուծումները, որոնք մեր հասանելիության սահմաններում են։
Այդ իսկ պատճառով Հիսուսը մեզ ուսուցանում է մի աղոթք, որը խնդրում է Աստծուց և պահանջում, որ մենք լսենք։
Մատթեոսի ավետարանի 6-րդ գլխից Հիսուսն ասում է. «Արդ, դուք այսպե՛ս աղոթեցեք. «Հա՛յր մեր, որ երկնքում ես, սո՛ւրբ թող լինի քո անունը, թո՛ղ գա քո թագավորությունը, թո՛ղ լինի քո կամքը երկրի վրա, ինչպես երկնքում։ Մեր հանապազօրյա հացը տո՛ւր մեզ այսօր։ Եվ ներո՛ւ մեզ մեր պարտքերը, ինչպես և մենք ենք ներում մեր պարտապաններին։ Եվ մե՛զ մի՛ տար փորձության, այլ փրկի՛ր մեզ չարից։ Որովհետև քո՛նն է թագավորությունը և զորությունը և փառքը հավիտյանս։ Ամեն»։

2025 Առաքյալ
2025 Առաքյալ
2025 Առաքյալ
2025 Տեր Վազգեն
2025 Տեր Վազգեն

2025 Առաքյալ
2023 Առաքյալ
Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։