Տերունական աղոթք – 1/10
Հայրախոսությունը՝ այսօր. 10x մեկ րոպե Տերունական աղոթքի մասին, թիվ 1
Պատերազմներ, պատերազմների սպառնալիքներ, ջրհեղեղներ, աղետներ, հրաձգություններ. այս ողբերգություններին ի պատասխան՝ «աղոթե՛ք» կոչը կարծես ստանդարտ է դարձել։ Նորությունների հաղորդավարները մեզ ասում են. «Մենք նրանց (զոհերին) մեր մտքերում և աղոթքներում ենք պահում»։ Մինչ մտքի մասին մենք պատկերացում ունենք, աղոթքի վերաբերյալ մեր ընկալումը տատանվում է Աստծուն ներկայացվող խնդրանքների ցանկից մինչև ողբերգության շուրջ լուռ խորհրդածություն։
Լեռան քարոզում Հիսուսը մեզ պատվիրում է. «Երբ աղոթում եք, շատախոս մի՛ եղեք... քանզի ձեր Հայրը գիտի, թե ինչ է ձեզ պետք, նախքան դուք նրանից խնդրելը։ Այսպե՛ս աղոթեք՝
Հայր մեր, որ երկինս ես,
սուրբ եղիցի անուն քո.
եկեսցե արքայություն քո.
եղիցին կամք քո, որպես երկինս և երկրի.
զհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր.
և թող մեզ զպարտիս մեր,
որպես և մեք թողումք մերոց պարտապանաց.
և մի տանիր զմեզ ի փորձություն,
այլ փրկեա՛ զմեզ ի չարե.
Այս աղոթքի յուրաքանչյուր բառը զորավոր է, ինչը ողջ աղոթքը դարձնում է իմաստալից և արդյունավետ։ Առաջիկա օրերին մենք կանդրադառնանք յուրաքանչյուր արտահայտությանը և դրա նշանակությանը ժամանակակից քրիստոնյայի համար։
Սա ամառային ժամանակի համար նախատեսված 10 մեկրոպեանոց շարքից առաջինն է։


