Դուք եք սահմանում ներման աստիճանը (8-ից 10)
Արմոդոքսի՝ այսօրվա համար. 10 մեկրոպեանոց հաղորդում Տերունական աղոթքի մասին, մաս 8՝ Ինչպես մենք ենք ներում ուրիշներին
Տերունական աղոթքի մեջ միակ խնդրանքը, որը պայմանական բնույթ է կրում, վերաբերում է ներմանը։ Հիսուսը մեզ սովորեցնում է, որ Աստված մեզ ներում է այն նույն չափանիշով, որով մենք ենք ներում մեզ դեմ մեղանչողներին։ Ինչպես երեկվա պատգամից իմացանք, մեր հանդեպ ներման չափն ու աստիճանը կախված է ուրիշներին ներելու մեր կարողությունից։ Այս պայմանն ու ներման ըմբռնումն այնքան կարևոր են, որ Հիսուսը աղոթքի ավարտին դրանք շատ հստակ է շեշտադրում։
Սա աղոթքին կցված հավելում չէ, այլ Հիսուսի ուսմունքի առանցքային գաղափարի պարզաբանումը՝ այն մասին, որ Աստված գործում է մեր միջոցով։ Նա ասում է. «Քանզի եթե դուք ներեք մարդկանց իրենց հանցանքները, ձեր երկնավոր Հայրը նույնպես կների ձեզ։ Իսկ եթե դուք չներեք մարդկանց իրենց հանցանքները, ձեր Հայրն էլ չի ներելու ձեր հանցանքները։»(Մատթեոս 6:14-15)
Ներումը քրիստոնեական պատվիրան է։ Այսօրվա մեկ րոպեն՝ ամառային ժամանակաշրջանի համար։


