Զատիկ. Ավետիսի փոխանցումը
Հովհաննես 20:
Շաբաթվա առաջին օրը՝ վաղ առավոտյան, երբ դեռ մութ էր, Մարիամ Մագդաղենացին եկավ գերեզման և տեսավ, որ քարը հեռացված է գերեզմանից։ Այնժամ նա վազեց, եկավ Սիմոն Պետրոսի և այն մյուս աշակերտի մոտ, որին Հիսուսը սիրում էր, և ասաց նրանց. «Տիրոջը գերեզմանից հանել տարել են, և չգիտենք, թե ուր են դրել Նրան»։
Պետրոսը և մյուս աշակերտը դուրս ելան ու գնացին գերեզման… [Նրանք երկուսն էլ մտան գերեզման և տեսան] կտավները, որ դրված էին այնտեղ, և այն վարսանդը, որ Նրա գլխին էր, կտավների հետ չէր, այլ առանձին մի տեղ ծալված էր… քանի որ նրանք դեռ չէին հասկանում Գրքի այն խոսքը, թե Նա պետք է մեռելներից հարություն առնի։ Այնժամ աշակերտները նորից վերադարձան իրենց տները։
Իսկ Մարիամը կանգնել էր գերեզմանի դրսում և լալիս էր։ Մինչ լալիս էր, խոնարհվեց ու նայեց գերեզմանի մեջ։ Եվ տեսավ երկու հրեշտակ՝ սպիտակ հագած, որ նստած էին, մեկը՝ գլխի կողմում, մյուսը՝ ոտքերի կողմում, այնտեղ, ուր դրված էր Հիսուսի մարմինը։ Նրանք ասացին նրան. «Կի՛ն, ինչո՞ւ ես լալիս»։ Նա ասաց նրանց. «Որովհետև իմ Տիրոջը հանել տարել են, և չգիտեմ, թե ուր են դրել Նրան»։
Այս ասելով՝ նա հետ դարձավ և տեսավ Հիսուսին, որ կանգնած էր, բայց չիմացավ, որ Հիսուսն է։ Հիսուսը նրան ասաց. «Կի՛ն, ինչո՞ւ ես լալիս. ո՞ւմ ես փնտրում»։Նա, կարծելով, թե այգեպանն է, ասաց Նրան. «Տե՛ր, եթե դու ես Նրան տարել, ասա՛ ինձ, թե ուր ես դրել, և ես կվերցնեմ Նրան»։
Հիսուսը նրան ասաց. «Մարիա՛մ»։
Նա դարձավ և ասաց Նրան. «Վարդապե՛տ» (որ նշանակում է Ուսուցիչ)։
Հիսուսը նրան ասաց. «Մի՛ դիպչիր Ինձ, որովհետև դեռ չեմ բարձրացել Իմ Հոր մոտ. այլ գնա՛ Իմ եղբայրների մոտ և ասա՛ նրանց. “Բարձրանում եմ Իմ Հոր և ձեր Հոր մոտ, Իմ Աստծու և ձեր Աստծու մոտ”»։
Մարիամ Մագդաղենացին եկավ և աշակերտներին պատմեց, որ տեսել է Տիրոջը, և որ Նա այս բաներն ասել է իրեն։
Սուրբգրային հատվածներ՝ Նոր աշխարհաբար թարգմանությունից
Երաժշտություն՝ The Way, Հայ հոգևոր երաժշտություն, Հովեր կամերային երգչախումբ, 2005
Շապիկ՝ Rise!, հեղինակ՝ Գրեգորի Բեյլերյան, հասանելի է Խանութ – epostle կայքում


