Առաջինը լինելու քաջություն
Արմոդոքսիան այսօր՝ Անդրեաս՝ առաջին առաքյալ
Սրբերը տարբեր են լինում։ Հնարավոր է՝ սա տարօրինակ հնչի Եկեղեցու ընտրանու մասին խոսելիս, սակայն յուրաքանչյուր սուրբ ունի իր յուրահատուկ պատմությունը, որն օգնում է մեզ կյանքի մեր քրիստոնեական ուղու վրա։
Անդրեասը Քրիստոսի առաջին կանչված աշակերտն էր, հայերենում նրան անվանում են «Նախակոչ», ինչը բառացիորեն նշանակում է՝ առաջինը, ով ընդունեց [Հիսուսի] կանչը։ Սուրբ Գրքում մենք կարդում ենք, որ նա ուրիշներին ևս հրավիրում էր հետևել Նրան, որոնցից ամենանշանավորը նրա ավագ եղբայրն էր՝ Պետրոսը, որը հետագայում դարձավ առաքյալ և Հռոմի առաջին եպիսկոպոսը։
Առաջինը լինելը պահանջում է հատուկ և խորին քաջություն, որը կապված է ոչ միայն ներքին ուժի, այլև այն համոզմունքի ու հավատի հետ, որ ձեր ընտրած ուղին միանշանակ և անվերապահորեն ճիշտ է։
Անդրեասն ուներ այն նվիրումն ու ներքին վստահությունը, որոնք նրան դարձրին Քրիստոսի մեծ առաքյալը։ Այսօրվա մեկ րոպեն՝ ամառային ժամանակաշրջանի համար։
Աղոթք Հայոց եկեղեցու Ժամագրքից. Լույսով Քո, Քրիստոս, ամենքս լուսավորվեցինք, և Սուրբ Խաչով Քո, Փրկիչ, ապավինեցինք։ Սուրբ Անդրեաս առաքյալի բարեխոսությամբ լսիր մեզ, ո՛վ Աստված մեր Փրկիչ, շնորհիր մեզ խաղաղություն և ցույց տուր Քո ողորմությունը, Բարի՛ Տեր։ Ամեն։


2023 Epostle.net


2014 Տեր Վազգեն



Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։