Դատարկ գերեզման՝ Զատիկ
Դատարկ գերեզման. Հարություն
Շաբաթ օրվան հաջորդող առաջին օրը՝ վաղ առավոտյան, նրանք և իրենց հետ եղող այլ կանայք եկան գերեզման՝ իրենց պատրաստած անուշաբույր յուղերով։ Բայց նրանք գտան, որ քարը գլորված է գերեզմանի մոտից։ Ներս մտան և Տեր Հիսուսի մարմինը չգտան։ Եվ մինչ նրանք տարակուսում էին այս մասին, ահա երկու մարդ կանգնեցին նրանց կողքին՝ փայլող հանդերձներով։ Եվ երբ նրանք վախեցան ու երեսները դեպի գետին խոնարհեցին, նրանք ասացին նրանց. «Ինչո՞ւ եք Կենդանուն փնտրում մեռելների մեջ։ Նա այստեղ չէ, այլ հարություն է առել»։ (Ղուկաս 24)
Ահա և վերջ։ Նա այստեղ չէ։ Նա հարություն է առել։
Ձեր հիսնօրյա ուղևորությունն ավարտվում է այս ավետիսով։ Նա հարություն է առել։
Հիսուն օր։ Հաշվեք դրանք. Դուք ունեցաք մեկօրյա ներածություն՝ Բուն Բարեկենդան, քառասուն օր Մեծ պահք և ինն օր Մեծ պահքի ավարտից մինչև այսօր՝ Սուրբ Զատիկ։ Հիսուն օր՝ լի շրջադարձերով, հոգևոր հարցադրումներով և, հուսանք, Աստծո հետ հանդիպումներով։ Դուք հասել եք այս օրվան՝ վերստին ծնված և ի վերուստ ծնված, պատրաստ՝ կյանքին դիմակայելու այն սիրով և կրքով, որը Աստված դրել է Ձեր մեջ։ Քրիստոսի Հարությունը Ձեր կյանքում Հարության հրավերն է։
Շնորհավորում ենք։ Դուք նոր իմացաք «Արմոդոքսիի» գաղտնիքը։ Սա հավատքի հիմքն է մի ժողովրդի համար, որը գոյատևել և բարգավաճել է՝ չունենալով ռազմական զինանոց կամ աշխարհակալության ագրեսիվ նկրտումներ։ Դուք փորձառությամբ իմացաք կյանքի բանաձևը՝ որ Խաչելության հետևում Հարությունն է։
Այսօրվա հարցի պատասխանը՝ այս շարքի վերջին հարցը, կարող եք տալ միայն Դուք և միայն Դուք. Ինչո՞ւ եք Կենդանուն փնտրում մեռելների մեջ։
Շնորհավոր Սուրբ Զատիկ. Քրիստոս հարյավ ի մեռելոց։ Աստված օրհնի Ձեզ։
Գովեա Երուսաղեմ. «Լույս» վոկալ քառյակ

2008 Գրեգորի Բեյլերյան
2025 Հայր Վազգեն
2025 Հայր Վազգեն

2008 Գրեգորի Բեյլերյան

Տեր Վազգեն
Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։