Հաջորդ օրը՝ Ավագ շաբաթ (Հարց 8)
Հաջորդ օրը՝ Ավագ շաբաթ
Այն տեղում, ուր Նա խաչվեց, մի պարտեզ կար, և պարտեզի մեջ՝ մի նոր գերեզման, որի մեջ դեռ ոչ ոք չէր դրվել։ – Հովհաննես 19:41
Եթե երբևէ կորցրել եք ձեզ մտերիմ մեկին, ապա գիտեք, որ կորստից հետո մի շրջան է լինում, երբ դեռևս չեք գիտակցում, որ այլևս չեք տեսնելու այդ մարդուն։ Սկսում եք մտքում վերապրել վերջին օրերը՝ հիշելով վերջին խոսքերից մի քանիսը։
Այս շաբաթ օրը Հիսուսի աշակերտներն ու ընկերները ցնցված էին։ Վերջին շաբաթվա իրադարձությունները անիրական էին թվում։ Կիրակի օրը Հիսուսը մտնում է Երուսաղեմ որպես «թագավոր»՝ հազարավոր մարդկանց հավանության ու գովասանքի ներքո։ Հինգ օր անց Նրան լքում են։ Նրան մահապատժի են ենթարկում որպես հասարակ հանցագործի՝ Աստծուն տանող ճանապարհը սիրո և ներդաշնակության միջոցով քարոզելու համար։ Սա անշուշտ շփոթեցնող էր Նրա հետևորդների համար, ինչպես որ մեզ համար է՝ երկու հազար տարի անց։
Նրանց աչքի առաջ հույսը մահացել էր։
Նրանք, ովքեր Խաչի մոտ էին, անշուշտ հիշում էին Հիսուսի վերջին տանջալից խոսքերը։
Հա՛յր, ների՛ր նրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում։ Նույնիսկ դաժան ծեծից ու մահվան դատապարտվելուց հետո Նա ներում է։
Ճշմարիտ եմ ասում քեզ, այսօր ինձ հետ դրախտում կլինես։ Նույնիսկ իր տառապանքի մեջ Նրա սերը ուղղված էր ուրիշներին։
Ո՛վ կին, ահա՛ քո որդին։ Սուրբ Մայրը, անշուշտ, խորհում էր հրաշքների և զարմանահրաշ 33 տարիների մասին, որոնք այժմ ավարտին էին հասել։
Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ իմ, ինչո՞ւ լքեցիր ինձ։ Հիսուսը սովորեցրեց մեզ ապավինել մեր Երկնային Հորը, և հիմա, կարիքի պահին, արդյո՞ք Աստված մոռացել էր Նրան։
Ծարավ եմ։ Նա, ով առաջարկում էր կենդանի ջրեր, որոնք կհագեցնեին ցանկացած ծարավ, այժմ հայտնում էր իր ծարավի մասին։
Կատարվե՛ց։ Տեղի ունեցած ամեն ինչ իր նպատակն ուներ։
Հա՛յր, Քո ձեռքերի մեջ եմ ավանդում իմ հոգին։
Այս Ավագ շաբաթ օրը՝ Հարության ճանապարհին, մեզ է ուղղվում մի հարց, որին միայն Դուք կարող եք պատասխանել. Չիմանալով, թե ինչ է բերելու վաղվա օրը, ի՞նչ եք քաղում այն ամենից, ինչ տեղի ունեցավ անցած մի քանի օրերի ընթացքում՝ օրեր, որոնք մենք անվանում ենք Ավագ շաբաթ։
Վաղը՝ Դատարկ գերեզմանը

Տեր Վազգեն
2023 Epostle.net

2025 Հայր Վազգեն



2008 Գրեգորի Բեյլերյան
Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։