Խաչը՝ Ավագ Ուրբաթ (Հարց 7)
Խաչը՝ Ավագ Ուրբաթ
Ավագ շաբաթվա յուրաքանչյուր օր՝ դեպի Հարություն տանող ճանապարհին, Դուք բախվում եք մի հարցի, որին միայն Դուք և ոչ ոք ուրիշը չի կարող պատասխանել։ Այս Ավագ Ուրբաթ օրը մենք կանգնում ենք Խաչի առջև, որն ինքնին հանելուկ է։ Այն խոշտանգման գործիք է։ Այն գործիքն է, որի վրա Աստծո Որդին խոշտանգվեց ու սպանվեց, և այնուամենայնիվ, մեր հավատքի մեջ այն քրիստոնեության խորհրդանիշն է, հետևաբար՝ նաև սիրո խորհրդանիշը։
Մեկ գիշերվա ընթացքում Հիսուսին մեղադրեցին, կեղծ մեղադրանքներով դատեցին, տեղափոխեցին քահանայապետերի, ատյանների, հրեա թագավորի և հռոմեացի կուսակալի մոտ, ապա դատապարտեցին մահվան։ Մահվան միջոցը խաչելությունն էր՝ խոշտանգման դանդաղ ու տանջալից մի եղանակ, որի ժամանակ մարդը ձեռքերից ու ոտքերից մեխված կախվում է խաչափայտից և մի քանի ժամվա ընթացքում շնչահեղձ լինում։ Մինչդեռ ամբոխը հավաքվում է՝ դիտելու այդ տեսարանը, ծաղրելու և նախատելու Նրան։ Չորս ավետարանիչները՝ Մատթեոսը, Մարկոսը, Ղուկասը և Հովհաննեսը, իրենց Ավետարաններում պատկերավոր մանրամասնությամբ արձանագրում են այս իրադարձությունը։
Հիսուսը կամովին ընդունում է Խաչի ուղին, քանի որ հենց այնտեղ է Նա զոհաբերվում աշխարհի փրկության համար։ Այդպես վարվելով՝ Հիսուսը խաչը խոշտանգման գործիքից վերածում է փրկության միջոցի, ճիշտ այնպես, ինչպես օրվա իրողությունը վերափոխում է իսկապես վատ ու չար ուրբաթից «Ավագ Ուրբաթի»։
Իր ծառայության ընթացքում Հիսուսը կանչում է մեզ և պատվիրում. «Եթե մեկը կամենում է հետևել ինձ, թող ուրանա իր անձը, ամեն օր վերցնի իր խաչը և հետևի ինձ»։ (Ղուկաս 9:23)
Մինչ մենք կանգնած ենք Քրիստոսի Խաչի առջև այս Ավագ Ուրբաթ օրը, եկեք ուշադրությամբ լսենք մեր Տիրոջ խոսքերը։ Եկեք ըմբռնենք այս օրվա իրադարձությունները։ Այս ուրբաթ օրը՝ դեպի Հարություն տանող ճանապարհին, հնչող հարցը հետևյալն է. «Արդյո՞ք Դուք վերցնում եք Ձեր խաչը և հետևում Նրան»։
Վաղը՝ հաջորդ օրը
Շապիկի լուսանկարը՝ Լունա և Գրեգորի Բեյլերյանների
Խաչելություն՝ Քրիս Բրաունի, «Նրա կոշիկների մեջ» (In His Shoes) նախագծի համար



2023 Epostle.net
2024 Epostle.net
Սոնա Սմիթ
2026 Epostle

2023 Epostle.net
Տեր Վազգեն
Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։