Ուրբաթից մինչև այս ուրբաթ
Արմոդոքսիան այսօրվա համար. Ուրբաթից մինչ այս ուրբաթ
Այս ուրբաթ, Սուրբ Խաչի մասին խորհրդածելով, մենք վերադառնում ենք Խաչի սկզբնական օրվան՝ Խաչելության օրվան, մի օր, որն այժմ կոչվում է «Ավագ ուրբաթ»։ Այդ օրը մի անմեղ մարդու դատապարտեցին մահվան։ Նրան ծեծեցին ու մտրակեցին սիրո պատգամը տարածելու համար։ Նրան ծաղրեցին ու նվաստացրեցին շինծու քաղաքական մեղադրանքներով։ Խաչի մոտ կանգնած էին նրա հետևորդներից միայն հինգ-վեցը, ինչը կտրուկ հակադրվում էր այն հազարներին, որոնք ընդամենը չորս օր առաջ (Ծաղկազարդին) նրան ուղեկցել էին Երուսաղեմ։
Եթե Դուք լինեիք Խաչի մոտ կանգնած այդ մարդկանցից մեկը, կամ եթե այս պատմությունը լսեիք միայն մինչև այս պահը, դժվար թե հավատայիք, որ սա Ավագ ուրբաթ է։ Հիսուս Քրիստոսի սարսափելի տանջանքն ու մահը ամեն ինչ էին, բացի բարի իրադարձությունից։
Հետո եկավ կիրակին։ Սուրբ Հարության կիրակի օրը Հիսուսի գերեզմանը դատարկ էր։ Նա Հարություն է առել։ Առաջին ավետիսը՝ բարի լուրը, այն էր, որը չար և «վատ» ուրբաթը վերածեց Ավագ ուրբաթի։ Իր փառահեղ Հարությամբ Հիսուս տանջանքի և մահվան գործիքը դարձրեց հաղթանակի ու բարության խորհրդանիշ։ Նա մեզ սովորեցրեց, որ խաչը՝ մեր փորձություններն ու նեղությունները, պետք չէ խուսափել, այլ պետք է ընդունել։ Եվ այստեղ մենք սովորում ենք այն դասը, որ Հարությունը կարող է հաջորդել միայն Խաչելությանը։
Այսօր մենք աղոթում ենք Հայ Եկեղեցու աղոթքով (Ժամագրքից). Այս Սուրբ Խաչով աղաչենք Տիրոջը, որ դրանով Նա մեզ փրկի մեղքից և հաստատի Իր բարությամբ. պահպանիր մեզ խաղաղության մեջ, Քրիստոս մեր Աստված, Քո Սուրբ և պատվական Խաչի հովանու ներքո։ Փրկիր մեզ տեսանելի և անտեսանելի թշնամիներից։ Արժանացրու մեզ գոհությամբ փառաբանելու Քեզ Հոր և Սուրբ Հոգու հետ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։ Ամեն։
Թարգմանությունը՝ Թոմաս Ջ. Սամուելյանի, Ph.D. Սուրբ Գրիգոր Նարեկացի

2025 Առաքյալ
2024 Epostle.net
2024 Epostle.net
2024 Տեր Վազգեն
2019 Տեր Վազգեն

2025 Առաքյալ
2025 Epostle.net
Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։