Առաքելության մի մասը
Արմոդոքսին այսօր. Առաքելության մի մասը
Ղուկասի Ավետարանում Հիսուսը հստակորեն հայտարարում է Իր առաքելությունը։ Նա եկել է աղքատներին ավետարանելու, կոտրված սրտերին բժշկելու, գերիներին ու ճնշվածներին ազատություն տալու և կույրերին տեսողություն վերադարձնելու համար։ (4:17-8)
Գայթակղիչ է այս խմբերին դիտարկել որպես «ուրիշներ»՝ մեզնից դուրս գտնվող մարդիկ։ Մենք կարող ենք կույրերին համարել նրանք, ովքեր զրկված են տեսողությունից, մինչդեռ իրականում գիտենք շատերին, ովքեր ունեն աչքեր, բայց կույր են իրենց շրջապատող գեղեցկության հանդեպ։ Մենք գերիներին համարում ենք նրանք, ովքեր բանտարկված են կամ ստրկության մեջ են պահվում իրենց կամքին հակառակ, սակայն կան մարդիկ, որոնք ապրելով ազատության մեջ՝ ստրկացած են իրենց դրամին ու ունեցվածքին։ Երբ մենք ցավագին ու տկար վիճակում գտնվողներին դասում ենք «ուրիշների» շարքին, մենք ինքներս մեզ զրկում ենք ինքնաքննության և, հետևաբար, ինքնակատարելագործման հնարավորությունից։
Մենք բոլորս բժշկության կարիք ունենք, բոլորս ձգտում ենք ճշմարիտ ազատության, և բոլորս կյանքում փնտրում ենք կատարյալ սեր, ըմբռնում և պատկանելություն։ Հիսուս ասաց. «Ոչ թե առողջներն ունեն բժշկի կարիք, այլ հիվանդները. չեկա արդարներին կանչելու, այլ մեղավորներին՝ ապաշխարության»։ (Մարկոս 2)
Աղոթենք Սուրբ Ներսես Շնորհալու աղոթքով. «Տե՛ր, որ կամենում ես բարին և տնօրինում ես կամքը, թո՛յլ մի տուր, որ հետևեմ սրտիս ցանկություններին, այլ առաջնորդի՛ր ինձ՝ միշտ ապրելու Քո բարի կամքի համաձայն։ Ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ մեղավորիս»։

2010 Տեր Վազգեն
2009 Վարուժան Մովսեսյան
2014 Տեր Վազգեն
2014 Տեր Վազգեն
2017 Տեր Վազգեն


2026 Առաքյալ
2023 Լունա Բեյլերյան
Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։