Մեկնակետ. պարզություն
Արմոդոքսիան այսօր. Պարզություն
Հիսուսը «թվիթեր» է արել։ Սա ո՛չ կատակ է, ո՛չ էլ ձեզ ցնցելու կամ Հիսուսին ժամանակակից դարձնելու փորձ։ Աստված մի արասցե։ Հիսուսն ու Նրա պատգամը միշտ ժամանակակից են, հետևաբար՝ նաև արդիական մեզ համար։ «Հիսուսը թվիթեր է արել» արտահայտությունը պարզապես ժամանակակից եզրույթ է՝ նկարագրելու համար այն շատ արդյունավետ միջոցը, որով Հիսուսը հաղորդակցվում էր մեզ հետ։ Նրա պատգամները հակիրճ էին, պարզ և դիպուկ։
«Եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնելով չմեռնի, ինքը միայնակ կմնա». սա մի «թվիթ» է։ (Հովհաննես 12:24)
«Իմ ընտանիքը նրանք են, ովքեր լսում են Աստծո խոսքը և կատարում այն». ևս մեկ «թվիթ»։ (Մատթեոս 12:50)
«Ինչ որ կուզեք, որ մարդիկ ձեզ անեն, դուք էլ նրանց արե՛ք» և «Սիրե՛ք ձեր թշնամիներին, աղոթե՛ք ձեզ հալածողների համար». ահա ևս երկու օրինակ։ (Մատթեոս 7:12, Մատթեոս 5:44)
Երբ «X» հարթակը նոր էր հայտնվել, այն հայտնի էր որպես Twitter, իսկ հաղորդագրությունները կոչվում էին և մինչ օրս կոչվում են թվիթներ։ Սկզբում օգտատերերը սահմանափակված էին 140 նիշով՝ միտք կամ պատգամ արտահայտելու համար։ Դա իսկական մարտահրավեր էր օգտատիրոջ համար՝ պարզեցնելու հաղորդագրությունը։ Մենք նույնն անելու հրավեր ունենք մեր հավատքի հետ՝ գտնելու Աստծո ձայնը ամենապարզ արտահայտության մեջ։ Ծաղկի թերթիկը, երեխայի ժպիտը կամ կարիքավոր ընկերոջը ձեռք մեկնելը Արմոդոքսիայում մեկնարկային կետեր են։
Հիսուսն ասաց. «Թո՛ւյլ տվեք մանուկներին գալ ինձ մոտ... որովհետև նրանցն է երկնքի արքայությունը»։ (Մատթ. 19:14)
Աղոթենք առաջին և ամենապարզ աղոթքը, որը պետք է իմանա յուրաքանչյուր քրիստոնյա. Տե՛ր, ողորմի՛ր ինձ։ Ամեն։

2016 Տեր Վազգեն
2025 Առաքյալ
2023 Տեր Վազգեն
2026 Առաքյալ
2016 Տեր Վազգեն
2014 Տեր Վազգեն

2014 Տեր Վազգեն
2025 Առաքյալ
Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։