Ճշմարտությունը՝ կրկնակի
Արմոդոքսիան այսօր. Ճշմարտությունը՝ կրկնակի
Մի պատմություն կա ռուսի և ամերիկացու մրցավազքի մասին։ Երկու տղամարդիկ սկսում են նույն կետից, վազում են մարզադաշտի շուրջ, և ամերիկացին մի քանի վայրկյան շուտ է հասնում ռուսից։ Ամերիկյան լրատվական ծառայությունը հաղորդում է. «Ամերիկացին հաղթեց մրցավազքում։ Ռուսը եկավ վերջին տեղում»։ Ռուսական լրատվական ծառայությունը հաղորդում է. «Ռուսը եկավ երկրորդ տեղում։ Ամերիկացին նախավերջինն էր»։
Ոչ մի լրատվական գործակալություն կեղծ փաստեր չի հաղորդել։ Ոչ մեկը չի ստել։ Երկուսն էլ ասել են ճշմարտությունը այնպես, ինչպես լավագույնս համապատասխանում էր իրենց նպատակին։ Այդ նպատակն էլ հենց Դուք պետք է վերծանեք՝ դիտարկելով մտադրությունները։ Սա շատ կարևոր է այսօր, երբ ավելի ու ավելի շատ անհատներ ու խմբեր են պայքարում Ձեր ուշադրության համար։
Ի հակադրություն սրա՝ որպես քրիստոնյաներ, մեր ճշմարտությունը մի անձնավորություն է։ «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը», - ասում է Հիսուսը։ Փորձե՛ք այս ճշմարտությունը նպատակի և մտադրության համար։ Դուք կհամոզվեք, որ այս Ճշմարտությունն ունի բուն նպատակ, որը հենց ինքը՝ Կյանքն է։
Այսօրվա մեկ րոպեն՝ ամառային ժամանակաշրջանի համար:

2025 Առաքյալ







2025 Առաքյալ
2014 Տեր Վազգեն
Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։