Հավատո՞ւմ եք սրան։ (Ղազարոսի շաբաթ)
Armodoxy-ն այսօր. Հավատո՞ւմ եք սրան. – Ղազարոսի շաբաթ
Մեծ պահքի շրջանն ավարտվել է, և այժմ սկսվում են ամենասուրբ օրերն ու ուղևորությունը, երբ մենք պատրաստվում ենք դիմավորել Դատարկ գերեզմանը, այսինքն՝ Սուրբ Հարության տոնը։ Այս պատրաստությունը Քրիստոսի հետ իրական քայլք է. մենք քայլում ենք Նրա հետ, երբ Նա Ծաղկազարդին մտնում է սուրբ Երուսաղեմ, անցնում ենք Նրա չարչարանքների, խաչելության և նույնիսկ թաղման միջով՝ ի վերջո հասնելով Հարությանը՝ որպես գերեզմանից այն կողմ կյանքի վկաներ։
Բարի գալուստ Ավագ շաբաթ։
Ավագ շաբաթվա առաջին օրը կոչվում է Ղազարոսի շաբաթ։ Այս պատմությունը մեզ է հասել Սուրբ Հովհաննեսի Ավետարանի 11-րդ գլխից, որտեղ մենք իմանում ենք Հիսուսի մտերիմ ընկերոջ՝ Ղազարոսի մահվան մասին։ Երբ Հիսուսը հասնում է ընկերոջ տուն, Ղազարոսի քույրերը՝ Մարիամն ու Մարթան, դիմում են Հիսուսին և ասում. Եթե Դու այստեղ լինեիր, մեր եղբայրը չէր մահանա, ինչը Հիսուսի Տիրակալության և մահվան հանդեպ Նրա ունեցած իշխանության ճանաչումն է։ Հիսուսը դառնում է նրանց և ասում. Քո եղբայրը հարություն կառնի։ Մարթան համաձայնում է և ասում. Գիտեմ, որ հարություն կառնի վերջին օրվա հարության ժամանակ։ Բայց Հիսուսը նրան ասում է. Ես եմ հարությունը և կյանքը. ով հավատում է ինձ, թեպետ և մեռնի, պիտի ապրի. և ով ապրում է ու հավատում է ինձ, հավիտյան չի մեռնի։
Այս ճշմարտությունը հռչակելուց հետո Հիսուսը դառնում է Մարթային և ասում. Հավատո՞ւմ ես սրան։
Հրավիրում եմ Ձեզ կարդալ Ղազարոսի հարության ամբողջական պատմությունը (Հովհաննես 11)։ Այսօր ես կցանկանայի կենտրոնանալ այն խոսքերի վրա, որոնք Հիսուսն ասում է քույրերին. Հավատո՞ւմ եք սրան։ Քանի որ սա նույն հարցն է, որը Նա տալիս է մեզ։ Մենք կարող ենք ճանաչել Հիսուսին բազմաթիվ մակարդակներով։ Մենք նույնիսկ կարող ենք հռչակել Նրա Տիրակալությունը։ Մենք կարող ենք Նրան անվանել Աստծո Որդի, բայց այն հարցը, որը Նա տալիս է քույրերին, տալիս է նաև մեզ. Հավատո՞ւմ եք սրան։ Հավատո՞ւմ եք, որ Ես եմ հարությունը և կյանքը։ Հավատո՞ւմ եք, որ Ես մարմնացյալ սերն եմ։ Եթե հավատում եք սրան, ապա պետք է հավատաք, որ սերը հարությունն ու կյանքն է։ Պետք է հավատաք, որ հենց սերն է, որ թույլ չի տալիս մեզանից ոչ մեկին մեռնել, որ սերը միակ գործոնն է, որը թույլ է տալիս մեզ հավերժ ապրել։
Ավագ շաբաթվա սկզբին ինքներդ ձեզ տվեք այս շատ անձնական հարցը. Հավատո՞ւմ եմ արդյոք սրան։ Մեր առջև դրված ճանապարհը դժվարին է։ Մենք անցնելու ենք ամբողջ ուղին՝ մինչև խաչելություն և գերեզման։ Սերը միակ բանն է, որը հնարավոր չէ սպանել։ Այն հարությունն է և կյանքը։ Միայն այս հանձնառությամբ և դավանանքով է, որ շաբաթվա մնացած մասը իմաստ կստանա, որ այն կդուրս գա պատմության էջերից և կդառնա կենդանի վկայություն այն մասին, թե ինչ է նշանակում հավատքը մեր այսօրվա կյանքում, և թե ինչպես այդ հավատքը մեզ իրականում թույլ կտա մասնակից լինել Հարությանը։
Մենք աղոթում ենք. Տե՛ր Հիսուս Քրիստոս, Դու, որ Հարությունն ու Կյանքն ես, լցրո՛ւ սիրտս Քո Սիրով, որպեսզի կարողանամ ներել թշնամիներիս, հոգ տանել ուրիշների մասին և կիսել այդ Սերը իմ կյանքում։ Ես սպասում եմ իմ առջև դրված ճանապարհին՝ Քեզ Խաչի ճանապարհին ուղեկցելու համար։ Ամեն։
Շապիկի լուսանկարը՝ 2023 Լունա և Գրեգորի Բեյլերյան

2023 Epostle.net
netzero
2026 E]ost;e



2014 Գրեգորի Բեյլերյան
2025 Տեր Վազգեն
Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։