Ոլորում՝ արդյունք ստանալու համար
Արմոդոքսի՝ այսօրվա համար. խաղողը՝ արդյունավետության խորհրդանիշ
Հովհաննեսի 15-րդ գլխում Հիսուսը փոխաբերություն է օգտագործում, որտեղ Ինքը որթատունկն է, Հայրը՝ մշակը, իսկ մենք՝ ոստերը։ Անկախ նրանից, թե ինչպես կմեկնաբանեք այս երեքը, պատգամը հստակ է. կյանքն արդյունավետության մասին է։ Կյանքը նախատեսված է ապրելու համար։ Մենք այդ փոխաբերության ոստերն ենք, և արդյունավետ լինելու՝ պտուղներ՝ խաղող տալու միակ ճանապարհը որթատունկին կապված լինելն է։
Որթը՝ Հիսուս Քրիստոսը, մարմնացյալ Սերն է։ Արդյունավետ կյանքն այն է, որը սնվում և զորանում է Սիրով։ Միայն երբ Դուք կապված եք Որթին՝ Սիրուն, կյանքը ձեռք է բերում նպատակ և իմաստ։ Սիրո կյանքը եսասիրական չէ։ Ոստը տարված չէ ինքնասիրությամբ և ինքնապահպանմամբ։ Ես-ը մի կողմ է դրվում, և պտուղները՝ հյութեղ, համեղ և բուրավետ խաղողի ողկույզները, դուրս են գալիս կոշտ ու կոպիտ ճյուղերից՝ ուրախություն պարգևելով նրանց, ովքեր ճաշակում են դրանք։
Սա տեղի է ունենում միայն որթին կապված լինելու դեպքում։ Որթից կտրված, Սիրուց կտրված ոստը մնում է միայնակ և թառամում։
Այսօրվա մեկ րոպեն՝ ամառային ժամանակի համար։

2025 Առաքյալ
2026 Առաքյալ
2018 Տեր Վազգեն
2025 Առաքյալ
2025 Առաքյալ

2025 Առաքյալ
2025 Առաքյալ
Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։